14 08 2024

ՊԵԿ-ը` եկամտային հարկի սահմանափակման մասին

ՊԵԿ-ը` եկամտային հարկի սահմանափակման մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեսանյութ է տարածել՝ գրառմամբ.

«2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում հիփոթեքային վարկի շրջանակում եկամտային հարկի վերադարձի սահմանափակումները․

2025 թվականի հունվարի 1-ից հետո եկամտային հարկը չի վերադարձվի, եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Երևանի վարչական տարածքում։ Սահմանափակումը չի կիրառվի միայն այն դեպքում, եթե անշարժ գույքի շինարարության թույլտվությունը տրամադրվել է մինչև 2022 թվականի հունվարի 1-ը։

2025 թվականի հունվարի 1-ից հետո փոխվում է նաև յուրաքանչյուր եռամսյակի համար եկամտային հարկի վերադարձի առավելագույն չափը․ 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով վերադարձման ենթակա գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ